211652_close_icon

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

views-count679 դիտում article-date 22:30 19-09-2025
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակչում 10:1 հաշվով հաղթեց ՕԽ գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային և նվաճեց իր 2-րդ չեմպիոնական տիտղոսը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հայտնել էր, որ Եվրոպայի քառակի չեմպիոնը կիսաեզրափակչում 5-1 հաշվով հաղթել էր իրանցի Ալիռեզա Մորադ Աբդևալիին: Ամոյանը, ով 2022 թվականի աշխարհի չեմպիոնն է, պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին, 1/8 եզրափակչում 10-0 հաշվով վաղաժամ հաղթանակ էր տարել լեհ Մատեուշ Բերնատեկի դեմ գոտեմարտում, իսկ քառորդ եզրափակչում 3-1 հաշվով հաղթել էր թուրք Ահմետ Յիլմազին:

Նմանատիպ նյութեր