Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեկ Կուտուզովի հետ: Հայաստանցի ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով:
Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: