211652_close_icon

Ֆրանսիայում հակակառավարական բողոքի ցույցեր և գործադուլներ են մոլեգնում

views-count316 դիտում article-date 22:44 18-09-2025
Հազարավոր մարդիկ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու հաամար նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության դեմ, հաղորդում է Associated Press-ը։

Գործադուլները, որոնք կաթվածահար են արել Փարիզի մետրոն և խափանել այլ ծառայությունները, զուգորդված ոստիկանության հետ արցունքաբեր գազի կիրառմամբ պարբերաբար բախումներով համազգային ցույցերի հետ, լայնածավալ բողոքներ են առաջացրել, որ Ֆրանսիայի գործարարությամբ նկատմամբ  բարյացակամ վերաբերունք դրսևորած նախագահի ութ տարվա կառավարումը շատ քիչ մարդկանց է օգուտ բերել և շատերին վնասել։

Եվրոպական Միության երկրորդ խոշորագույն տնտեսության համար այս խառնաշփոթ օրը նախատեսված էր Մակրոնի նոր վարչապետ Սեբաստիան Լըկոռնյու վրա ճնշումը մեծացնելու համար։

Նրանք դաժան պայքար են մղում թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցներում՝ Ֆրանսիայի ֆինանսների մեջ եղած բացերը լրացնելու վերաբերյալ, ընդ որում՝ հակառակորդները դեմ են արտահայտվում ֆրանսիական կենսակերպի հիմքում ընկած հանրային ծառայությունների ծախսերը կրճատելու առաջարկներին։

Նմանատիպ նյութեր