211652_close_icon
views-count4633 դիտում article-date 13:59 26-03-2017

Ռուսաստանի 63 քաղաքներում հակակառավարական ցույցեր են անցկացվում

Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվում են հակակոռուպցիոն ցույցեր, որոնց համար առիթ է հանդիսացել «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի [url=https://navalny.com/p/5255/]հետաքննություն-ֆիլմը[/url]՝ Ռուսաստանում կոռուպցիայի մասին, անդրադառնալով նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Հայտնում է [url=https://www.vedomosti.ru/politics/articles/2017/03/26/682722-antikorruptsionnie-mitingi]vedomosti.ru[/url]-ն Ցույցերի մեծամասնությունը համաձայնեցված չէ տեղական իշխանությունների հետ: Ընդդիմության ղեկավար Ալեքսեյ Նավալնին մոսկվացինեին կոչ է արել դուրս գալ Տվերսկոյ փողոց և երթ անկացնել: Վլադիվոստոկում ցույցի մասնակցում է հազար մարդ, ոստիկանությունը ձերբակալել է 40 մասնակցի։ Խաբարովսկում փողոց է դուրս եկել 200 ցուցարար: Եկատերինբուրգում ցույցն անցկացվում է ժողովրդական զբոսանքի տեսքով, այստեղ ոստիկանությունը 4 մարդ է ձերբակալել։ Նովոսիբիրսկում ցույցը պատշաճ իրազեկվել է, որին մասնակցում է 2000 մարդ: Կոռուպցիայի դեմ բողոքի ցույցեր, երթեր են անցկացվում նաև Կրասնոյարսկում, Տոմսկում, Իրկուտսկում, Չիտայում, Չելյաբինսկում և այլ քաղաքներում։ Ալեքսեյ Նավալնին իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ ցույցեր են անցկացվել Ռուսաստանի 63 քաղաքներում:

Նմանատիպ նյութեր