211652_close_icon

Երևանում կայացել է Հայաստանի համայնքների ընդհանուր ժողով. ընդունվել է նոր կանոնադրություն

views-count706 դիտում article-date 20:45 16-09-2025
Այսօր Երևանում կայացավ Հայաստանի համայնքների ընդհանուր ժողովը։ Այդ սոցցանցերի իր  էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ընդհանուր ժողովի կողմից ընդունվեց նաև Միության նոր կանոնադրությունը, որը կարևոր հիմք է մեր աշխատանքի թափանցիկության և արդյունավետության համար։

Համայնքները մեր պետության առանցքային հենասյուներն են․ հենց այստեղ են լուծվում մարդկանց ամենօրյա խնդիրները։

Ողջունում եմ բոլոր գործընկերներիս Երևանում և մաղթում մեզ բոլորիս կառուցողական ու արդյունավետ աշխատանք՝ մեր համայնքների զարգացման համար»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր