322 դիտում
20:55 03-09-2022
Հռոմի պապը պաշտոնանկ է արել Մալթայի միաբանության ղեկավարությանը և պատրաստվում է նոր կանոնադրություն հրապարակել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շաբաթ օրը պաշտոնանկ է արել Մալթայի միաբանության ղեկավարությանը եւ ստեղծել է ժամանակավոր կառավարություն՝ մինչեւ նոր Մեծ մագիստրոսի ընտրությունը, հայտնում է Reuters-ը։
Փոփոխությունները, որոնց պատճառով պոնտիֆիկը հրապարակել է հրամանագիրը, տեղի են ունեցել միաբանության ներսում նոր կանոնադրության շուրջ հին գվարդիայի եւ Վատիկանի որոշ անդամների միջեւ հինգ տարվա թեժ բանավեճերից հետո, որոնք, ինչպես ոմանք մտավախություն ունեին, կթուլացնի միաբանության ինքնիշխանությունը:
Մալթայի միաբանությունը, որի պաշտոնական անվանումն է Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու, Հռոդոսացու եւ Մալթացու հոսպիտալավորների ինքնավար ռազմական միաբանություն, հիմնվել է մոտ 1000 տարի առաջ՝ Սուրբ Երկրում ուխտավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
Այսօր նրա բազմամիլիոնանոց բյուջեն, 13 500 անդամները, 95 000 կամավորները եւ 52 000 բուժաշխատողները ղեկավարում են փախստականների ճամբարները, նարկոլոգիական կենտրոնները, աղետներից տուժածների օգնության ծրագրերը եւ կլինիկաները ամբողջ աշխարհում:
Նա չունի իրական տարածք, բացի պալատից եւ Հռոմում գրասենյակներից եւ Մալթայում ամրոցից, բայց ճանաչված է որպես ինքնիշխան կազմավորում՝ իր անձնագրերով եւ համարանիշներով:
Նա դիվանագիտական հարաբերություններ ունի 110 պետությունների հետ եւ մշտական դիտորդի կարգավիճակ՝ ՄԱԿ-ում, ինչը նրան թույլ է տալիս հանդես գալ որպես չեզոք կողմ՝ ռազմական գործողությունների գոտիներում օգնություն ցուցաբերելու հարցում։
Միաբանության հարցերով Հռոմի պապի հատուկ պատվիրակ, կարդինալ Սիլվանո Տոմազին ճեպազրույցում լրագրողներին ասել է, որ նոր կանոնադրությունը չի թուլացնի նրա միջազգային ինքնիշխանությունը։
Սակայն որպես կրոնական միաբանություն՝ այն պետք է մնա Վատիկանի հովանու ներքո, ասել է աշխատանքային խմբի անդամ կարդինալ Ջանֆրանկո Գիրլանդան, որը մշակել է շաբաթ օրը Հռոմի պապի կողմից հաստատված նոր սահմանադրությունը։

Նմանատիպ նյութեր
635 դիտում
14:37 04-07-2019
Հանրային խորհուրդը նոր կանոնադրություն կունենա
592 դիտում
13:41 08-04-2024
«Ուռա»–ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
Այս բաժնից
910 դիտում
12:13 23-04-2024
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
589 դիտում
23:31 22-04-2024
Ռուս խաղաղապահները լքել են Ղարաբաղը, քանի որ նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով