211652_close_icon

Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության պատվիրակությունն այցել է Ծիծեռնակաբերդ

views-count553 դիտում article-date 19:44 16-09-2025
Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:


Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր