211652_close_icon

Վարչապետի որոշումներով կադրային փոփոխություններ են կատարվել

views-count847 դիտում article-date 20:00 12-09-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Մկրտումյանը ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման մեջ նշվում է, որ այն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Դիանա Լեոնիդին ազատվել է վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնից։
 

Նմանատիպ նյութեր