ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով կադրային փոփոխություններ են կատարվել
                        ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ և նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել: Մասնավորապես՝
 Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Գևորգյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, որը մինչ այդ թափուր էր:
 
ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Միլիտոնյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ:
 
ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ: 
ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռաֆայել Երիցյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

