211652_close_icon

Հայաստանի հերոսը․ Բորուսիան արձագանքել է Ռանոսի՝ Հայաստանի հավաքականում խփած գոլին

views-count877 դիտում article-date 17:41 10-09-2025
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արձագանքել է թիմի հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ազգային հավաքականի կազմում ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Իռլանդիայի դեմ խաղում խփած գոլին, գրում է armsport.am-ը:

«Հայաստանի հերոսը։ Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ դարձավ Իռլանդիայի դեմ հաղթական խաղում (2:1)՝ սկիզբ դրեց Հայաստանի արշավին ԱԱ-2026-ի որակավորման փուլում»,- գրված է լուսանկարին կից։

Հիշեցնենք, որ Ռանոսի գոլը Իռլանդիայի դեմ խաղում 22-ամյա խաղացողի համար հավաքականում առաջինն էր երկու տարվա դադարից հետո։

 

Նմանատիպ նյութեր