211652_close_icon

ԱԽ քարտուղարը Սլովակիայի նախագահին է ներկայացրել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը

views-count580 դիտում article-date 19:48 08-09-2025
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել  է Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիի արտաքին և միջազգային հարցերով խորհրդական Յան Կուբիշի հետ:
Նախագահի խորհրդականը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունների առիթով և կարևորել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ունենալու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը տարածաշրջանային կապուղիների ապաշրջփակման հարցի շրջանակներում ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և ընդգծել, որ դրա կյանքի կոչումը դրականորեն կազդի և նպաստի երկրների փոխկապակցվածության ընդլայնմանը:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակելու և ընդլայնելու հետագա համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր