Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով «Մառոզ»-ը նշանակվել է Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար. օրինախախտնե՛ր, տղա եք՝ բռնվեք
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային նշանակումներ էին տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժիններում և պարեկային ծառայությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար։
Գ. Զաքարյանը հայտնի է աշխատանքի նկատմամբ իր խստապահանջությամբ, անհանդուրժող է օրինախախտում կատարողների և այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր փորձում են թերանալ ու չտեսնելու են տալիս օրինախախտումները, և իզուր չէ, որ Սյունիքի մարզում կարճ ժամանակում պարեկային ծառայությունը նրա գլխավորությամբ, ինչպես ժողովուրդն է ասում, «շողուլի» բերեց օրինախախտներին և հենց նրա ղեկավարած Սյունիքի գումարտակն էր, որ վարչական պատասխանատվության է ենթարկել Սյունիքում հայտնի այնպիսի անձանց, ովքեր իրենց օրենքից վեր են դասել ու այդ անձանցից են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի քաղաքապետը և այլ պաշտոնյաներ։
Իսկ վերջին տարիներին Սյունիքում պարեկները ակտիվ պայքար են տարել ապօրինի թմրամոլության դեմ ու նրանց կողմից հայտնաբերվել ու բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ խոշոր չափի թմրամիջոցներ, որոնց բացահայտման մասին երբ հանրությունը տեղեկացել է, երկար ժամանակ ժողովրդի կողմից դրական իմաստով դարձել է քննարկման առարկա։
Այդ ամենից հետո Գ. Զաքարյանը, ով հայտնի է անօրինական գործողությունների դեմ պայքարում ստացած «Մառոզ» անունով, հիմա արդեն իր աշխատանքային գործունեությունը իրականացնելու է Արարատի մարզում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի