211652_close_icon

Ստեփանավանում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը. անգամ գիշերվա ուշ ժամերին այցելուների հոսքը չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1396 դիտում article-date 11:12 25-12-2025
Այս օրերին հանրապետության գրեթե բոլոր մարզերում տեղադրվում են ամանորյա տոնածառներ՝ իրենց զարդարանքներով։ Արդեն իր հեքիաթային զարդարանքներով պատրաստ է Ստեփանավան քաղաքի գլխավոր տոնածառը։ Քաղաքապետ Արմեն Գրիգորյանի նախաձեռնությամբ այն դարձել է ստեփանավանցիների սիրելի վայրերից մեկը։ Նույնիսկ գիշերվա ուշ ժամերին այցելուների պակաս չկա։

Քաղաքացիների հետ այնտեղ նաև ցանկացած ժամի կտեսնես ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկներին։

Ստեփանավանը տոնական զարդարանքով չի զիջում շատ քաղաքների և որ ամենակարևորն է՝ ստեփանավանցիները մեծ ոգևորությամբ են պատրաստվում դիմավորել հրեղեն ձիու տարին՝ 2026 թվականը, և նրանց հետ է Ամանորը դիմավորելու քաղաքապետ Ա. Գրիգորյանը, ում աշխատանքից տեղացիները գոհ են ու միշտ հպարտությամբ ասում են.

«Ստեփանավանը ունեցել է շատ հզոր ու ուժեղ քաղաքապետեր, ինչպիսին եղել է երջանկահիշատակ Միքայել Ղարաքեշիշյանը, ում պաշտոնավարման տարիներին Ստեփանավանը ծաղկունք է ապրել, ու հիմա այդ աշխատանքները շարունակում է ներկայիս քաղաքապետ Ա. Գրիգորյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր