211652_close_icon

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով գեներալ-մայոր Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

views-count4042 դիտում article-date 09:13 01-11-2025
ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով գեներալ-մայոր Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։

Ինչպես ավելի վաղ հայտնելէր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 1-ին Հայաստանում իր գործունեությունն է սկսելու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիան։

Ոստիկանության գվարդիայի պետի հավանական թեկնածուն օրերս ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հայկ Բաբայանն է, ով առաջիկայում հնարավոր է նշանակվի ոստիկանության գվարդիայի պետ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Բաբայանը Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 16-ին: 

 

Նմանատիպ նյութեր