211652_close_icon

Երեկ, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Volkswagen Rabbit»-ի վարորդը պնդում է, որ վթարի մեղավորը եղել է կցորդիչով «Կամազ»-ի վարորդը, ով բախվել է իր մեքենային և դեպքի վայրից դիմել փախուստի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԵՐ

views-count2731 դիտում article-date 19:53 24-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Շամիրամ Հ․-ն իր վարած «Volkswagen Rabbit» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել էր։

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդ Շամիրամ Հ․-ն ներկայացրեց վթարից որոշ մանրամասներ, ասելով․ «Վթարի պատճառը եղել է այն, որ կցորիդչով «Կամազ» մակնիշի բեռնատարը բախվել է իմ մեքենայի ձախ դիմացի հատվածին, ինչի հետևանքով իմ մեքենան կողաշրջվել է և բախվել բետոնե արգելապատնեշներին, իսկ բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Դա ինքնավթար չի եղել։

Եթե «Կամազ»-ը չբախվեր իմ մեքենային, ապա ես վթարի չէի ենթարկվի։ Եղել են նաև դեպքին ականատես վկաներ, որոնք նույնպես պնդում են, այն ինչ ես եմ պնդում։ Այդ մասին ես իրավապահներին ոչ թե տեղեկացրել եմ մի քանի ժամ անց, այլ այն ժամանակ երբ հենց ավտոմեքենայի մեջ վթարից րոպեներ հետո եկել եմ գիտակցության և հայտնել եմ ոստիկաններին, որից հետո ինձ տեղափոխել են հիվանդանոց։

Այնտեղ նույնպես պարեկները մոտեցել են ինձ և ես կրկին ասել եմ, որ ինքնավթար չի եղել»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Շամիրամ Հ․-ն իր վարած «Volkswagen Rabbit» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել էր։

Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Աղասի Եղշատյանը և Իշխան Մկրտչյանը,Վազգեն Ղանդիլյանը։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Վթարի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էին քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Արմինե Դանիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր