211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. Դավիթ Բեկի փողոցում՝ մատուռի մոտ, բախվել են «Zeekr» և «GAC» մակնիշի ավտոմեքենաները. օպերատիվ են գործել փրկարարները, շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3268 դիտում article-date 13:31 25-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ սուրբ մատուռի դիմաց, բախվել են «Zeekr» և «GAC» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում վարորդները հրաժարվել են շտապօգնության բժիշկների օգնությունից՝ ասելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հախվերդյանն ու պարեկ Ախլոյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր