211652_close_icon

Երևանում թիվ 2-րդ երթուղին սպասարկող ավտոբուսը դիսպետչերական կետում ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել «Peugeot»-ին, ապա կոտրել բազալտե եզրաքարերն ու բախվել «Chevrolet»-ին ու «Nissan»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2374 դիտում article-date 14:27 05-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցում՝ դիսպետչերական կետում կայանված թիվ 2 երթուղին սպասարկող ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել «Peugeot» մակնիշի ավտոմեքենային, մոտ 100 մետր նորից առաջ է ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը և բախվել «Chevrolet» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաներին, անցել կանաչ գազոնի վրայով՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գեղամ Մովսիսյանն ու պարեկ Ղուկաս Սարգսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր