Վարորդական վկայական թվայնացված տարբերակով ստանալու դեպքում պետտուրքը կկիսվի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ բոլոր վարորդական վկայականները թվայնացված և գեներացված են։ «Սեպտեմբերի 1-ից մեր քաղաքացիներին հայտնի «տեխանձնագիրը»՝ հաշվառման վկայականը, ևս հասանելի է թվային միջավայրում»,– ասել է նա։
Սարգսյանի խոսքով՝ «Եթե անձը առաջին անգամ է ձեռք բերում այս երկու փաստաթղթերը, կարող է ընտրել՝ ստանալ դրանք թվային կամ պլաստիկ տարբերակով։ Թվային տարբերակով ստանալու դեպքում պետական տուրքի չափը կիսով չափ պակաս է, իսկ եթե նախընտրի պլաստիկ վարորդական վկայականը կամ տեխանձնագիրը, ապա վճարում է մեկ անգամ և հետագայում կարող է օգտվել նաև թվային ծառայություններից»։