211652_close_icon

Թրամփը Պենտագոնին հանձնարարել է պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն

views-count550 դիտում article-date 19:15 03-09-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Պենտագոնին պատրաստվել Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն։

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Ցավոք, նախորդ վարչակազմի թուլությունը Ռուսաստանին և Չինաստանին ավելի մերձեցրեց։ Դա ամերիկյան առաջնորդության և ամերիկյան ուժի բացակայության սարսափելի դրսևորում էր»,- ասել է նա։

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է վերակառուցել իր զինված ուժերը և վերականգնել մարտական ​​ոգին։ Նրա խոսքով՝ սա չի նշանակում ԱՄՆ-ին պատրաստել հակամարտության։

Նմանատիպ նյութեր