955 դիտում
09:32 15-05-2023
Մակրոնն ու Զելենսկին հանդես են եկել ռուսական ագրեսիան զսպելուն ուղղված պատժամիջոցները խստացնելու կոչով
Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին հայտարարել են հակառուսական պատժամիջոցների խստացման, ինչպես նաև նախկինում սահմանված սահմանափակումների պահպանման նկատմամբ ավելի խիստ վերահսկողության ապահովման անհրաժեշտության մասին։ Այս մասին ասված է նախագահների համատեղ հայտարարության մեջ, որը Ելիսեյան պալատը հրապարակել է նրանց հանդիպումից հետո։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան ու Ուկրաինան համաձայն են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը մեծացնելու և դրանց արդյունավետ կյանքի կոչմանը հասնելու անհրաժեշտության հետ։ Կողմերը նաև համաձայնել են երրորդ երկրների միջոցով պատժամիջոցների շրջանցումը կանխելու ու զսպելու անհրաժեշտության հարցում։
Բացի այդ, Մակրոնն ու Զելենսկին նաև ընդգծել են, որ հարկավոր է պատասխանատվության ենթարկել ուկրաինական հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ կատարած անձանց։ Նրանք հայտարարել են, որ Եվրոպայի խորհրդի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ կներկայացվի փաստաթուղթ Ուկրաինային հասցված «վնասի միջազգային ռեգիստր» ստեղծելու մասին։
Պաշտոնական Փարիզը նաև իր աջակցությունն է հայտնել Կիևի՝ երկրում բարեփոխումներ անելու մտադրությանը, ինչը թույլ կտա արդեն 2023 թվականի վերջին սկսել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։

Նմանատիպ նյութեր
2753 դիտում
14:03 21-05-2018
ՌԴ Պետդուման մեկնաբանել է ռուսական պատժամիջոցները խստացնելու մասին Մեծ Բրիտանիայի կոչը
952 դիտում
14:50 17-11-2014
ԵՄ-ն կքննարկի ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները խստացնելու հարցը
Այս բաժնից
1045 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1129 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1021 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ