Թրամփը Ռուսաստանին ու Չինաստանին կոչ է արել «սանձել» Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը
ԱՄՆ-ի իշխանությունները նաև հորդորում են Ռուսաստանին աջակցել Հյուսիսային Կորեայի հրթիռային-միջուկային ծրագրի «սանձահարման» հարցում։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ժամանակը թռնում է շատ արագ, և մենք պարտավոր ենք արագորեն գործել։ Հույս ունեմ, որ Չինաստանը ևս արագ ու արդյունավետ կգործի այդ հարցում։ Նաև կոչ եմ անում Ռուսաստանին՝ օգնել սանձահարել այդ ողբերգական պոտենցիալով իրավիճակը»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը։