211652_close_icon
views-count358 դիտում article-date 22:04 02-11-2026

Թուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարի

Թուրքիան նպատակ ունի միջնաժամկետ հեռանկարում դեպի Չինաստան արտահանումը ներկայիս մակարդակից հասցնել 10 մլրդ դոլարի, գրում է Ermenihaber-ը։

Թուրքական Էգեյան արտահանողների միության նախագահ Մուհամմեթ Օզթյուրքը հայտնել է, որ 2026 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստան Թուրքիայի արտահանումն աճել է 41%-ով՝ 2.1 մլրդ դոլարից հասնելով 3 մլրդ դոլարի։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 5-10-ը Շանհայում կայանալիք Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին Թուրքիան կմասնակցի ազգային տաղավարով։ Ցուցահանդեսին կներկայացվի 15 թուրքական ընկերություն, որոնք գործում են սննդի, կոսմետիկայի, տեքստիլի և ծառայությունների ոլորտներում։

Օզթյուրքը նշել է, որ Չինաստանի շուկայում աճում է առողջ սննդամթերքի պահանջարկը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում թուրքական արտադրանքի արտահանման համար։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է վերականգնել Չինաստան դափնու տերևների արտահանման նախկին ծավալները, որոնք նախորդ տարիներին գերազանցել են 15 մլն դոլարը։

 

Նմանատիպ նյութեր