Ալավերդիում շուքով նշվեց քաղաքի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 16-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոն էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ալավերդցիները նշում էին քաղաքի օրը։
Տոնական միջոցառումները մեկնարկեցին Սանահինի պատմական քարե կամրջի մոտից՝ արդեն ավանդույթ դարձած երգի, պարի մրցույթներով և նարդու, շախմատի ու մրցաշարերով։
Կամրջի տարածքում բացվել էր նաև նկարների ցուցահանդես։ Իսկ երեկոյան Սարահարթի հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ։ Այն մեկնարկեց Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի շնորհավորական խոսքով, ինչից հետո նվերներ և դրամական պարգևներ հանձնվեցին մրցույթների հաղթողներին և այն քաղաքացիներին, ովքեր տարբեր ասպարեզներում բարձր մակարդակով են ներկայացրել Ալավերդին։
Տոնական օրն ավարտվեց հրավառությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի