211652_close_icon
views-count11125 դիտում article-date 09:12 03-09-2021

Լոռու մարզի Շնող համայնքում Գիտելիքի օրը նշվեց նաև Հովիկ Մելիքսեթյանի անվան դպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 1-ին Լոռու մարզի Շնող համայնքի՝ Հովիկ Մելիքսեթյանի անվան դպրոցում նույնպես նշվեց Գիտելիքի օրը:
       
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շնորհավորանքի խոսքով հանդես եկավ տնօրեն Ա. Ղումաշյանը, ով շնորհավորեց աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, իսկ նախորդ տարվա գերազանց սովորողներին հանձնեց առաջադիմության վկայականներ:
       
Միջացռմանը ներկա էր նաև Արմեն Մելիքսեթյանը, ով այցելել էր դպրոց՝ ներկա գտնվելու միջոցառմանը նաև հոր՝ Հովիկ Մելիքսեթյանի  90-ամյակի կապակցությամբ:
       
Ներկա էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով նաև 44-օրյա պատերազմի մասնակից է, ինչպես նաև Ֆրանս-հայկական ասոցիացիայի նախագահ Ալեքսան Կարապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սիմոն Պետրոսյանը, Ոստիկանների միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, գնդապետ Գրիշա Սարգսյանը, Հայ նկարիչների կենտրոնի նախագահ, ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանը, բժշկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, վիրաբույժ Կարեն Գևորգյանը, նկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանը, շնողեցի, պատերազմների մասնակից Լևոն Բարսեղյանը և այլոք:
       
Միջոցառման ավարտին Հովիկ Մելիքսեթյանի որդին՝ Արմեն Մելիքսեթյանը, պարգևատրվեց «Փառապանձ մարտիկ» հուշամեդալով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 245+
245+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր