211652_close_icon

ՀՀ-ն հավատարիմ է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին. Փաշինյանի ելույթը

views-count505 դիտում article-date 17:36 01-09-2025
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը հանդես եկա ելույթով: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նախ ներկայացրեց Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա հավելեց. «Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել, որ մասնավորապես Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի՝ ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»:

Ելույթի շրջանակում Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածություններին:

«Ուզում եմ վերահաստատել, որ ՀՀ-ն հավատարիմ է ձեռքբերված պայմանավորվածություններին, և մենք վճռական ենք հնարավոինս արագ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու, և այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ներպետական երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ՝ մեր և Ադրբեջանի անմիջական հարևանների համար»,-ասաց նա:


 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր