Սիրիայում սրված իրավիճակը սպառնում է Աստանայում ու Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններին. Ղազախստանի ԱԳՆ
Ղազախստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել՝ կապված Սիրիայում իրավիճակի կտրուկ սրացման հետ և հայտարարել է, որ Աստանայում ու Ժնևում Սիրիայի հարցով բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները վտանգված են լրջորեն, հաղորդում է Ria Novosti-ն։
«Հակամարտության հետագա սրացումը և կողմերի սաստկացող դիրքորոշումը սպառնալիքի տակ են դնում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային հանրության պայմանավորվածությունները, այդ թվում՝ Ժնևի ու Աստանայի»,-նշված է Ղազախստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցությունները, անկախ ամեն ինչից, շարունակվելու են։