211652_close_icon
views-count817 դիտում article-date 12:45 31-08-2025

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելի պաշտպանության բանակն առավոտից հարձակում է սկսել հարավային Լիբանանի մի քանի շրջանների և քաղաքների վրա՝ օգտագործելով մարտական ինքնաթիռներ, կառավարվող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

Նաբաթիե քաղաքի Խարաջ Ալի ալ-Թահեր և ադ-Դաբշա շրջանները դարձել են առնվազն ութ օդային հարվածի թիրախ։ Նշվում է, թե տարածքում կան շիական աշխարհազորայինների ստորգետնյա ապաստարաններ և զինամթերքի պահեստներ։

 

Նմանատիպ նյութեր