211652_close_icon
views-count1924 դիտում article-date 11:59 27-08-2025

44-օրյա պատերազմի շարունակությունն Ադրբեջանին սպառնում էր շատ վտանգավոր սցենարներով․ Բայրամով

44-օրյա պատերազմի շարունակությունը Ադրբեջանին սպառնում էր շատ վտանգավոր սցենարներով։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Նա բացատրել է, որ Ալիևի որոշումը, ըստ որի պետք էր դադարեցնել «Ստեփանակերտից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիվ պատերազմը՝ փրկել է Ադրբեջանին շատ վտանգավոր սցենարներից։ Բայրամովը մանրամասնել է, որ կանխվել է տարածաշրջանում արտաքին միջամտությունը և հնարավոր է եղել խուսափեկ միջազգային ճնշումից՝ էթնիկ զտումների մեղադրանքներով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում «մի շարք առաջատար դերակատարներ» սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի վրա։

Նա խոստովանել է, որ Բաքուն պատրաստվում էր «տասնամյակի» ամենաագրեսիվ պատերազմին։ 

Նմանատիպ նյութեր