Սա ապրիլյան պատերազմի շարունակությունն է. Լևոն Զուրաբյանն առաջարկում է ԱԺ փակ նիստ հրավիրել
Այսօր ԱԺ հերթական նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, ո փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի է ունեցած դիվերսիոն գործողությունը չի կարելի դիտարկել որպես առանձին դրվագ: Սա ապրիլյան պատերազմի շարունակությունն է, նախերգանք նոր պատերազմի համար:
«Իրավիճակը նորից սկսում է դուրս գալ վերահսկողությունից: Մենք աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալացիա: Եվ եթե արագ ռազմագիծը չամրապնդվի, դիվանագիտական ջանքերը չակտիվանան, մենք կկանգնեն կործանարար հետևանքների առաջ»,- շեշտեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Այս առնչությամբ, Լևոն Զուրաբյանն առաջարկեց շտապ հրավիրել ԱԺ փակ նիստ, որտեղ համակողմանիորեն կքննարկվի ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն խոստացավ մտածել այդ առաջարկի շուրջ: