211652_close_icon

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցեցին էկումենիկ շաբաթին

views-count490 դիտում article-date 10:33 26-08-2025
Օգոստոսի 20-25-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ «Աստծո խաղաղության ժամանակն է» խորագրով էկումենիկ շաբաթը՝ նվիրված 1925 թ․ Ստոկհոլմի Էկումենիկ պատմական համաժողովի 100-ամյակին, որը խոստումնալից սկիզբ էր ժամանակակից էկումենիկ շարժման համար։ Միջոցառումը կազմակերպել էր Շվեդիայի եկեղեցիների խորհուրդը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Էկումենիկ շաբաթվա ծրագիրը բազմաբովանդակ էր՝ գիտական և աստվածաբանական միջոցառումներ, լիագումար նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց արդի աշխարհում խաղաղության, արդարության և քրիստոնեական միասնության հրամայական խնդիրներին։

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր եկեղեցիների պետեր, հոգևոր առաջնորդներ, միջեկեղեցական գործիչներ, աստվածաբաններ և կրոնագետներ աշխարհի տարբեր երկրներից։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Էկումենիկ շաբաթվա ընթացքին ներկայացրեցին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Նմանատիպ նյութեր