211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Արտաշատում․ Իսակովի փողոցի 600-ից ավելի տների բնակիչներ կցոնված էլեկտրալարերի պատճառով միլինավար դրամների վնաս են կրում․ հարցն էլ չի կարգավորվում Արտաշատի համայնքապետարանի ու ՀԷՑ-ի պատճառով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count15125 դիտում article-date 21:01 23-08-2025
Տևական ժամանակ է, ինչ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում մոտ 600-ից ավելի սեփական տների բնակիչներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանից և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արտաշատի տեղամասի պատասխանատուներից, թե ի վերջո ինչքա՞ն պետք է ամեն քամու ժամանակ իրենց հոսանքների տատանումների պատճառով խոշոր չափի նյութական վնասներ կրեն։

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․

«Սովետական  տարիներից անցկացված էլեկտրական լարերը արդեն կարելի է ասել մեռյալ լարեր են դարձել։ Մեծ մասը կցոնումներով է միացված։ Մի թեթև քամի է լինում, համ հոսանքներն են անջատվում ժամերով, համ էլ տների էլեկտրական սարքավորումներն են վառվում։ Տուն կա, որ և՛ համակարգիչ, և՛ լվացքի մեքենա, և՛ հեռուստացույց, և՛ տեսաձայնագրման սարքեր՝ լրիվ փչացել է։

Թե ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիներին պատճառված միլինավոր դրամների վնասը, մնացել է օդից կախված։ Բազմաթիվ անգամներ դիմել ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արտաշատի տեղամաս, խոստացել են, թե խնդիրը կկարգավորեն, նոր էլեկտրական լարեր կանցկացնեն, բայց էդպես էլ ըստ նրանց հայտարարության խանգարում է Արտաշատի քաղաքապետարանը, որտեղից էլեկտրոցանցին ասել են, թե իրենք չեն կարող թույլտվություն տալ։

Կան բնակիչներ, որոնց տներով են ուզում անցկացնեն բարձր լարման հոսանքի լարերը ու տան տերերը հորդորել են, որպեսզի նման քայլի չդիմեն։ Այս պահին դադարեցված են աշխատանքները և էլեկտրոցանցից սպասում են, թե ե՞րբ է Արտաշատի քաղաքապետարանը թույլատրելու, որպեսզի աշխատանքները կատարեն։ Էլ ոչ էլ հույս ունենք Հայաստանի էլեկտրական ցանցերից ու Արտաշատի քաղաքապետարանից։

Դիմում են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին ու հավատում ենք, որ որպես մարզի թիվ մեկ պաշտոնյա քայլեր կձեռնարկի, որպեսզի էս ժողովուրդը էլ ավելի վատ վիճակում չհայտնվի։ Հիմա թե ինչ կպայամանավորվեն, անկեղծ դա մեզ չի հետաքրքրում։ Մեզ առաջին հերթին անհանգստացնում է անվտանգությունը, քանի որ ամեն քամու ժամանակ եթե հոսանքազրկումներ են տեղի ունենում, ապա չի բացառվում, որ կարող է լարերը պոկվեն ու ընկնեն մարդկանց վրա։

Էլ չենք ասում, որ փողոցում գործում են նաև սննդի ու ավտովերանորոգման կետեր, բենզալցակայաններ և իրենք էլ են տուժում նաև հոսանքների այդ տատանումներից և հարցը օր առաջ պետք է լուծվի ի շահ բնակչի, ով նաև սպառող է և որպես սպառող պարտաճանաչ կատարում է ծախսված էլետրաէներգիայի դիմաց վճարումները»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր