59936 դիտում
21:03 10-08-2023
Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. Արամուս գյուղի 80-ից ավելի տների բնակիչներ սպառնում են պայքարի դուրս գալ՝ փողոց փակելով. ինչպե՞ս կարելի է «Վեոլիա ջրի» պատճառով 3 տարի մնալ անջուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Արամուս բնակավայրի 3-րդ փողոցի 80-ից ավելի տների բնակիչներ հավաքվել էին փողոցի սկզբնամասում և պահանջում էին, որպեսզի իրենց այցելեն «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «3 տարի է «Վեոլիա ջուրը» էս մեր փողոցի բնակիչներին ֆռռացնում է, երբ գալիս է ամառը, մենք ջրին «կակա» ենք ասում, օրերով ու շաբաթներով խմելու ջուր չենք ունենում, եթե տալիս էլ են, վայ էն տալուն, գիշերը 12-ին միացնում են, էն էլ մի կես ժամով, բայց հետո օրերով մնում ենք առանց ջուր։ Ուր ասես դիմել ենք՝ է՛լ Կոտայքի մարզպետարան, է՛լ Աբովյանի քաղաքապետարան, է՛լ Արամուս վարչական շրջանի ղեկավարին, «Վեոլիա ջրի» մասին խոսք չկա, էնքան են վստահ իրենց անպատժելիության վրա, որ արդեն արհամարհում են մեր հեռախոսազանգերին պատասխանել։ Մեկ-երկու անգամ «Վեոլիա ջրից» եկել են, փոխանակ հարցերը լուծեն, մեզ հաթաթա են տալիս, հիմա ո՞նց չասես՝ հարկատուների հաշվին ձեր թափաններն ենք լցնում ու փոխարենը մեր մատի փուշը հանեք, վախեցնում եք, թե սաղիս դատի կտանք։
Քաղաքակիրթ երկիր եթե լիներ Հայաստանը, հիմա սպառողներս էինք «Վեոլիա ջրին» դատի տվել իր պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու համար։ Արդեն մեր համբերության բաժակը լցվել է, ուզում ենք հասկանալ՝ էդ ո՞նց է լինում, որ հենց գալիս է ամառը, ասես մեր փողոցի ջրի պռունկի վրա 7-գլխանի հրեշ նստած լինի, ջրին կարոտ ենք մնում։ Ինչ ա, «Վեոլիա Ջուրը» չգիտի՞, թե ինչպես անի, որ էդ ջրի պրոբլեմն այլևս չլինի, ուղղակի բարի կամք ենք դրսևորում, բայց բանի տեղ չեն դնում, դրա համար էլ էս 3 տարի ա մենք «Վեոլիա ջրի» ձեռը դարձել ենք պատանդ»։
Ֆոտոլրագրողի հարցին, որ «Վեոլիա ջուրը» վերջին տարիներին Արամուսում մեծ ծավալների աշխատանքներ է կատարել ու հիմա արդյունքում փողոցների մեծ մասում բնակիչները ջուր ունեն, գյուղացիները հակադարձում էին՝ ասելով. «3 տարի է՝ ջրի խնդիր ունենք ու այդքանից հետո վճարումները կանոնավոր կատարում ենք»։
Այսօր Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, տեղեկանալով բնակիչների ակցիայի մասին, իր հանձնարարականով նշված վայր ժամանեցին Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Զարոյանը և Արամուս վարչական շրջանի ղեկավարը։
Քաղաքապետի տեղակալը բնակիչներին հայտնեց, որ խնդրին տեղյակ են, ու իրենք այսօր դիմելու են «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչներին, որպեսզի գոնե մինչև ջրագծերի վերջնական փոխումը բնակիչներին չզրկեն ջրից։
Բնակիչները ասում էին, որ 3 տարի է սպասել են, մեկ ամիս էլ կսպասեն, բայց անկեղծ չէին հավատում, որ վերջապես իրենց փողոցում այլևս ջրի խնդիր չի լինի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)