Աբովյանում հերթական անգամ թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. քաղաքացուն պատճառվել է 1 միլիոն 800 հազար ՀՀ դրամի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, Կոտայքի մարզում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ժամը 09:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 16-րդ շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ շենքի բակում կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանութան գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու, դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ:
Տեղում համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտանբերել են թալանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան:
Անհայտ անձը կամ անձինք գեղացել են Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Մելիք Ա.-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները, շիթը և այլ մասեր:
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Տեղում աշխատում է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանք ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ստահակի կամ ստահակների կողմից ավտոմեքենայի տիրոջը պատճառվել է մոտ 1 միլիոն 800 հազար ՀՀ դրամի վնաս:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։