Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հերթական անգամ թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս. դեպքը կբացահայտվի, թե ոչ, կախված է ոստիկանների պրոֆեսիոնալիզմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 08:30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի նրբանցք 3/1 շենքի բնակիչ 32-ամյա Վլադիմիր Մ.-ն աշխատանքի գնալիս նկատում է, որ բակում կայանված իր կողմից շահագործվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և այս պահին տուժած քաղաքացին սպասում է, որպեսզի դեպքի վայր ժամանեն քննիչն ու ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։
Գողը կամ գողերը ավտոմեքենայի վրայից տարել են թափարգելը և այլ մասեր՝ տուժածին պատճառելով մոտ 1 մլն 300 հազար դրամի վնաս։
Այն, որ Նոր Նորքում սովորական երևույթ են դարձել՝ այդ թվում ավտոմեքենաների թալանման դեպքերը, գաղտնիք չէ։ Ճիշտ է, եղել են դեպքեր, որ համայնքային ոստիկանները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևանի քրեական ոստիկանության իրենց գործընկերների հետ, բացահայտել են ավտոմեքենաների թալանման դեպքեր, բայց որոշ դեպքերում էլ իրավապահները արդյունք չեն ունենում։
Մնում է հուսալ, որ այս դեպքը շատ արագ կբացահայտվի և գողը կամ գողերը, ինչպես նաև գողոնը կհայտնաբերվեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։