211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Անդրանիկ սարկավագի տան հարևանությամբ վերսկսված բարձրահարկ շենքի շինարարության պատճառով երկհարկանի տանը և բակում գտնվելը դարձել է վտանգավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3970 դիտում article-date 10:19 23-08-2025
Թումանյան փողոցի 2-րդ նրբանցքի 5/4 հասցեում է գտնվում սարկավագ, «Գաթա Բենդ» համույթի հիմնադիր և «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար Անդրանիկ Մանուկյանի առանձնատունը։

Տան շուրջ ստեղծվել է լուրջ վտանգավոր իրավիճակ այն ժամանակից, երբ 2018 թվականին այդտեղ սկսվեց բազմաբնակարանային շենքի շինարարություն։ Տան պատերը նստել են, առաջացել են ճաքեր՝ հատկապես երեք երեխաների ննջասենյակում, ստեղծագործական ստուդիայում, որտեղ դադարեցվել են աշխատանքները, ինչպես նաև արխիվային սենյակներում, որտեղ պահվում էին տարիների ընթացքում հավաքված ձայնասկավառակներ, բանահավաք նյութեր, հազվագյուտ տարազներ ու հագուստներ։

Ընդհանուր առմամբ՝ վտանգված է ամբողջ տունը։

Անդրանիկ Մանուկյանը այս խնդրի մասին ահազանգել էր դեռևս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։ Վերջինիս միակ «միջամտությունը» եղավ այն, որ հրաժարականի հենց օրը ստորագրեց շինթույլտվությունը։ Վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ պետք է վճռաբեկ դատարանը հետ վերցնի որոշումը և նորից քննություն սկսի, սակայն արդեն 20 օր է՝ շուրջ երեք տարի դադարեցված շինարությունը վերսկսվել է։

Նշենք, որ շինարարությունն իրականացնում է «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվը։

Շինարարությունը, որը իրականացվում է բազմաթիվ քաղաքաշինական, հրդեհային անվտանգության և այլ նորմերի խախտումներով, մի իսկական պատուհաս է դարձել ազգագրագետի և նրա ընտանիքի անդամների համար, այնինչ շինարարները մի այնպիսի շինարարական աղմուկ են բարձրացնում ամբողջ օրը, որ հնարավոր չէ անգամ տան բակում, որը նույնպես սեփականության իրավունքով Ա․ Սարգսյանին է պատկանում, իրար հետ զրուցել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ս․ Սարգսյանը ասաց․

«Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, բոլոր ապացույցները, որ այս շինարարությունը ապօրինի է և այժմ գործը գտնվում է Եվրոպական դատարանում ու սպասում ենք վճռին։ Հարևանությամբ է բնակվում Արթուր Մեսչյանը, ով այն ժամանակ, երբ տրվել է շինթույլտվությունը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր։

Շատ կուզենամ հասկանամ՝ նա գո՞հ է այս ամենից, թե իրեն էլ են «շնորհակալություն» հայտնել ինչ որ ձևով։ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար անգամ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է առոչինչ։ Ես պայքարելու եմ միչև վերջ ու հասնելու եմ նրան, որ այս շինարարությունը դադարեցվելու է ու շենքը քանդվի, ինչպես իրենք իմ տունն են փորձում քանդել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր