148247 դիտում
18:24 30-06-2020
Արտակարգ դեպք Երևանում. բարձրահարկ շենքի մուտքում և բակում հայտնաբերվել են արնանման հետքեր. կա վիրավոր. հավաքվածներն ասում են՝ հնչել են կրակոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի 1-03 շատպօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Անդրանիկի 149 շենքի բնակարաններից մեկը, որտեղ գլխի մասում ստացած վնասվածքներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում և բակում հայտնաբերել են արնանման հետքեր:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հնչել է նաև 3 կրակոց և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տեղեկության իսկությունը և դեպքի վայրում փնտրում են պարկուճ կամ գնդակ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+