211652_close_icon

Հայաստանի համար դրական ելքով փաստաթուղթ չէր սա. Նաիրի Սարգսյանը՝ Վաշինգտոնում նախաստորագրված հռչակագրի մասին

views-count400 դիտում article-date 16:17 21-08-2025
Հայաստանի համար, այնուամենայնիվ, դրական ելքով փաստաթուղթ չէր սա: Փաստաթուղթն ունի հիմնական երեք շահառու՝ ԱՄՆ, Ադրբեջան և Հայաստան: Յուրաքանչյուրը փորձում է իրենը ստանալ, բայց փաստաթղթով ավելի շատ անորոշություններ են առաջանում, քան որոշակիություններ: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«ԱՄՆ-ն ֆիքսեց փաստաթղթով, որ ինքը տարածաշրջանային որոշումների կայացման մեջ դերակատար է: Դոնալդ Թրամփը երկու կարևորագույն նպատակ էր դրել՝ հանուն ԱՄՆ-ի որոշակի աշխատանքների իրականցում և հանուն անձնական շահի, օրինակ՝ Նոբելյան մրցանակի ստացում: Նախընտրական ժամանակահատվածում  խոստումներ էր տալիս՝ ամբողջ աշխարհում պատերազմները կդադարեցնեն, կոնֆլիկտները կհարթեն և այլն, և այլն, և նաև ականատես եղանք Ալիևի և Փաշինյանի համատեղ կոչին Թրամփին, որ դիմենք՝ ստանաք Նոբելյան մրցանակ», - նշել է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նմանատիպ նյութեր