Զուգահեռները տեղին չեն, որովհետև այն մեկը նախաստորագրված չէր. Արմեն Աշոտյան
Եվրոպական Միության հետ հարաբերություններում Հայաստանն Ադրբեջանից մեկ քայլ առաջ է: Ադրբեջանը դեռ բանակցում է իր նոր լեգալ ֆորմատով համագործակցության համար, իսկ Հայաստանն արդեն նախաստորագրել է համապարփակ և խորը համագործակցության համաձայնագիրը: Ակնհայտ է, որ նվազագույնը մեկ տարի առաջ ենք ընկնում Արդբեջանից։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ վերջին պահին համաձայնագիրը կարող է չստորագրվել, քանի որ նախադեպ ունեցել ենք, Արմեն Աշոտյանն ասաց, որ համեմատությունը տեղին չէ։
«Զուգահեռները նախորդի հետ տեղին չեն իրավական տեսանկյունից, որվհետև այն մեկը նախաստորագրված չէր: Եվրոպական հանձնաժողովի նախորդ կազմը շատ ավելի կոշտ էր Արևելյան գործընկերության տարածքում Ռուսաստանի հետ գործակցության առումով»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը։