«Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը մարզերում կիրականացնի թափառող շների ստերջացման համալիր ծրագիր
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Աշտարակ, Մասիս, Նաիրի, Մեծամոր, …, սրանք այն համայնքներն են որտեղ այս տարվա ընթացքում «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը Երևանին զուգահեռ կիրականացնի թափառող շների ստերջացման համալիր ծրագիր:
Գնահատելի է խնդրին ճիշտ լուծում տալուն ուղղված քայլեր ձեռնարկելու համայնքների պատրաստակամությունը: Այս ամենին զուգահեռ անչափ կարևոր է նաև օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը, որը ևս շատ շուտով կյանքի կկոչվի:»