Ձեզ բացակա չե՛նք դնի, Աբովյանի զինվորական պանթեոնի լեգենդ դարձած հերոսնե՛ր. դուք հանուն հայրենիքի նվիրաբերեցիք ամենաթանկը՝ ձեր կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախյան բոլոր պատերազմներում իր հերոսներն է տվել նաև Աբովյան քաղաքը: Քաղաքի զինվորական պանթեոնում ամփոփված են Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսներ:
Հերոսներ, որոնք հանուն Հայաստանի ու Արցախի զոհաբերեցին Աստծո կողմից իրենց տված ամենաթանկ բանը՝ կյանքը:
Ու հիմա ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ պետք է ի լուր աշխարհի հայտարարել, որ դո՛ւք եք մեր իրական հերոսները, դո՛ւք եք, որ ապրեցնում եք Հայաստան աշխարհը և ձեր հերոսածին մայրերը ինչքան էլ վշտով ու կարոտով այցելեն ձեր շիրիմներին, նրանք հպարտ են ու այդ հպարտությունը առաջին հերթին դո՛ւք եք, ձեր սխրագործություններն են, որոնց մասին պետք է միշտ բարձրաձայնվի ու ի լուր աշխարհի հատարարվի՝ տղե՛րք, ձեզ բացակա չե՛նք դնի ու դրա վառ վկայությունն է, որ գրեթե ամեն օր Աբովյանի զինվորական պանթեոնի այցելուները նաև ձեր շիրիմներին հնչեցնում են հայտնի ազատամարտիկ Խաչիկ Մանուկյանի բանաստեղծությունը:
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան։
.
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու՝
Մորթապաշտ օրս զինով զրահած,
Ու մթնած հոգուս փչակները խուլ
Ո՞նց բացեմ խինդ ու նվագի առաջ։
Անուններ չտամ – սուրբ են բոլորն էլ,
Իմ պղծությունն եմ առավել զգում,
Պստիկ հոգսերի մեջ եմ մոլորել
Իմ փուչ անցյալն ու գալիքն անխոստում։
Ինչ-որ կրակ կար՝ համով, ինքնաբորբ,
Աստվածաարև ավանդին հլու,
Ես էդ կրակի հաճությանը խորթ՝
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու։
.
Հողդ չեմ տեսել, ցավդ չեմ կիսել,
Չեմ դարձել զոհ քո հաղթության համար,
Ոչ էլ կոչեր են շուրթիցս հոսել
Հեղափոխական հարթակին հարմար։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես՝
Սատանաները չեն հասկանալու,
Բայց պիտի կանգնեն խոնարհ հարսի պես
Քո դեմ՝ շանթահա՚ր հայացքիդ հլու։
Լույս– մամիկներիդ պայծառ աչքերին
Շղարշ է դառնում ջուրը դառնաղի,
Դեռ ծավալվում է քո քղանցքներին
Տուրուդմփոցը դիվային խաղի։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես,
Ու իմ արյունը՝ քեզ սպեղանի…
Դեռ պիտի փարվի Տիզրան Մեծի պես
Զորավոր շունչը Մա՛յր Հայաստանի։
Խաչիկ Մանուկյան
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի