211652_close_icon
views-count25976 դիտում article-date 19:15 02-07-2023

Ձեզ բացակա չենք դնի, ազատանցի լեգենդ դարձած հերոսնե՛ր, դուք չեք պարտվել, դուք բարձունքներ եք գրավել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձունքը մերն է, տղերքը չկան,

Տղերքն ավելի բարձրում մնացին:

Դիպան աստղերին՝ աստղերը հանգան

Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.

Բարձունքը մերն է, տղերքը չկան...


Շիրակի մարզից իր հերոսները տվեց նաև Ազատան գյուղը։ Արցախյան բոլոր պատերազմներում գյուղի բնակիչները, երբ տեսնում էին, որ վտանգ է սպառնում Հայաստանի ու Արցախի սահմաններին, առաջնորդվում էին մեծն Չարենցի հայտնի «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» կարգախոսով և մեկ բռունցք դարձած՝ մեկնում էին արտաքին թշնամու դեմ պայքարելու։

44-օրյա պատերազմը նաև իր զոհերը տվեց։ Նահատակվեցին ու լեգենդ դարձան ազատանցի շատ քաջորդիներ։ Ու հիմա գյուղի զինվորական պանթեոնում գրեթե ամեն օր հերոսների շիրիմներին են այցելում ոչ միայն նրանց հարազատները, ընկերները՝ այդ թվում զինակից, այլև հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից, ԱՊՀ և արտասահմանյան այլ երկրներից, ովքեր ծաղիկներ են խոնարհում ու խնկարկում հերոսների շիրիմներին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր