211652_close_icon

Սեպտեմբերյան դեպքերի հետևանքով կորուստներ ունեցող Ապարանն այս տարի չեն զարդարի․ համայնքապետարան

views-count2524 դիտում article-date 22:53 09-12-2022
Ապարանի համայնքապետարանից հայտնում են, որ այս տարի քաղաքը տոնական ձևավորում չի ունենա։

«Ապարան քաղաքը վերջին տարիներին իր տոնական զարդարանքով հաճելիորեն զարմացրել է թե՜ համայնքի բնակիչներին, թե՜ հյուրերին և այլ այցելուներին:

2022 թվականի սեպտեմբերին պատերազմի հետևանքով Ապարան համայնքում ունենք զոհված և անհետ կորած զինվորականներ: Այդ պատճառով համայնքապետարանը նպատակահարմար չի գտնում քաղաքը զարդարել և տոնական տեսքի բերել:

Այնուամենայնիվ, երեխաների տոնական տրամադրությունը չխաթարելու համար նախատեսվում են մանկական տոնական միջոցառումներ: Հայցում ենք ձեր ներողամտությունը և հուսով ենք, որ ըմբռնումով կմոտենաք այս որոշմանը»։ 

Նմանատիպ նյութեր