«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, թվում է, թե կարող է նվազեցնել էսկալացիայի վտանգը»․ Գեւորգ Փարսյան. Aravot.am
Կապանում այսօր՝ օգոստոսի 16-ին նշվում է քաղաքի տոնը։ Այս տարի օրվա միջոցառումները անցկացվում են «Զավակներդ՝ հայրենատեր, ընթացքդ՝ հարատեւ» կարգախոսով։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն անդրադարձավ նաեւ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։
Գեւորգ Փարսյանի խոսքով, փաստաթղթի ստորագրումից առաջ, մասնավորապես, որպես Սյունիքի մարզկենտրոնի համայնքապետ՝ իր հետ ոչինչ չի քննարկվել։ «Կոնկրետ ես այդ ամենի մասին իմացել եմ մամուլից։ «Թրամփի ուղու» վերաբերյալ կդժվարանամ որեւէ բան ասել, տեղյակ եմ այնքանով, որքան որ հրապարակվել է։ Կարեւորը դետալներն են, որոնց վերաբերյալ ոչինչ հայտնի չէ։ Պետք է սպասենք, գործնականում տեսնենք: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, դրականն այն է, որ թվում է, թե կարող է նվազեցնել էսկալացիայի վտանգը։ Մնացածը կապրենք, կտեսնենք»,– ասաց Գեւորգ Փարսյանը։
Վերջինս նշեց, որ նաեւ իշխանությունից դրական կարծիքներ է լսել Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի մասին։ «Չմոռանանք, որ ուղին կոչվում է Թրամփի անունով, որը եւ անձնական, եւ պետական պատասխանատվություն է»,-իր խոսքը եզրափակեց Գեւորգ Փարսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: