211652_close_icon

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

views-count487 դիտում article-date 17:00 09-08-2025
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

«Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։

Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման վրա։

Կիպրոսը ողջունում է նախագահ Թրամփի գործնական դերակատարումը համաձայնագիրը իրականություն դարձնելու գործում»,- ասվում է Կիպրոսի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր