211652_close_icon

Արման Ավանեսյանը՝ «Աշխարհի խաղեր 2025»-ի մարտական սամբոյի չեմպիոն

views-count427 դիտում article-date 12:55 15-08-2025
Մեր հայրենակից Արման Ավանեսյանը 98 կգ քաշային կարգում բոլոր մրցակիցներին պարտության մատնելով դարձել է չեմպիոն՝ 2025 թվականի օգոստոսի 13-14-ին Չինաստանի Չենգդու քաղաքում կայացած «Աշխարհի խաղեր 2025»-ի մարտական սամբոյի մրցաշարում։

Այս մասին ասված է Արցախի մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Այս հաղթանակը ոչ միայն հայկական սամբոյի, այլև ամբողջ Արցախի համար կարևոր ձեռքբերում է՝ ապացուցելով մեր մարզիկների վարպետությունը, ուժը և անսասան կամքը։

Սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS)՝ միակ ճանաչված միջազգային կազմակերպությունը, որը պատասխանատու է սամբոյի զարգացման համար աշխարհում, այս մրցաշարի շնորհիվ հնարավորություն տվեց մեր մարզիկին ներկայացնել իր կարողությունները միջազգային հարթակում։

Շնորհավորանքներ Արման Ավանեսյանին փայլուն հաղթանակի համար»։

Նմանատիպ նյութեր