211652_close_icon

Խաղաղության իրական սպառնալիքը չեզոքացված չէ․ Պահպանողական կուսակցություն

views-count1753 դիտում article-date 21:40 13-08-2025
Համոզված լինելով, որ միայն անկախ սուբյեկտների միջև է հնարավոր խաղաղություն, երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ին, որը 1991-ից ի վեր հաստատապես հանդես է գալիս ՀՀ անկախության պաշտպանության դիրքերում, Պահպանողական կուսակցությունը հույս է հայտնում, որ Վաշինգտոնում համաձայնությունների ձեռքբերումը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, Սյունիքում ամերիկյան գործնական ներգրավումը կնպաստեն Հայաստանի անկախության և անվտանգության ամրապնդմանն ու խաղաղության հաստատմանը։

Այնուամենայնիվ՝ հարկ է նկատել, որ խաղաղության իրական սպառնալիքը չեզոքացված չէ։ ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելուց հետո՝ կհաստատվի իրական խաղաղություն, ՀՀ ազգային իրավունքների իրացման հնարավորություն կբացվի, բացվող սահմաններից կշահի նաև Հայաստանը, ՀՀ-ի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը կփոխվի, գործընկերներն ու ներդրումները կբազմապատկվեն։

Այդու՝ Պահպանողական կուսակցությունը վերստին կոչ է անում քաղաքական համայնքին ԱԺ օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման, առաջին հերթին՝ ՀՀ հարավային սահմանի հսկողությունը բացառապես ՀՀ ուժերով ապահովելու հարցը։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Նմանատիպ նյութեր