211652_close_icon

Երիտասարդության միջազգային օրը Փրկարար ծառայությունում

views-count550 դիտում article-date 20:47 12-08-2025
Օգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվող Երիտասարդության միջազգային օրը Հայաստանում ևս նշանավորվեց մի շարք օրվա խորհրդին համապատասխան միջոցառումներով, որոնց շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում կազմակերպվեցին և անցկացվեցին փրկարարի մասնագիտության արժեքը ներկայացնող բովանդակային և ոգեշնչող միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների իրազեկմանն ու ներգրավմանը։

Տարբեր մարզերում անցկացված այցելությունները հնարավորություն ընձեռեցին դպրոցականներին և երիտասարդներին անմիջական շփում ունենալու փրկարարների հետ, ծանոթանալու նրանց դժվար, բայց արժանապատիվ աշխատանքին, հրշեջ-փրկարարական գույքին, տեխնիկային և ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքի առանձնահատկություններին։

Երիտասարդները հնարավորություն ունեցան հետևել հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների ընթացքին, ուսումնասիրեցին տարբեր տեխնիկական միջոցների հնարավորությունները, հասկացան թիմային աշխատանքի կարևորությունը փրկարարական գործում։

Միջոցառումները ոչ միայն տեղեկատվական, այլև ներշնչող բնույթ ունեին։ Այս նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ Փրկարար ծառայությունը մեծ կարևորություն է տալիս երիտասարդների հետ աշխատանքին՝ նրանց մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու, գիտելիքներ փոխանցելու և նրանց հնարավորությունները բացահայտելու նպատակով։

Երիտասարդությունը մեր ապագան է, իսկ փրկարարի օրինակը՝ խիզախության, պատասխանատվության և նվիրումի ուղեցույց։

Նմանատիպ նյութեր