ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայությունում իրականացվել է քաղաքացիների ընդունելություն
Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց նախապես հերթագրված քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելության եկած քաղաքացիների հարցերը հիմնականում կապված էին դատապարտյալների առողջական խնդիրների հետ, ինչից ելնելով՝ քաղաքացիները խնդրում էին իրենց հարազատներին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր քաղաքացու՝ դատապարտյալ որդուն իրենց բնակության վայրին ավելի մոտ ՔԿՀ տեղափոխելու հնարավորությանը, մեկ այլ քաղաքացի դիմել էր ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու խնդրանքով:
Ծառայության պետը մանրամասն լսելով յուրաքանչյուրին և ուսումնասիրելով ներկայացված դիմումները՝ ծանոթացրեց վերհանված հարցերի լուծման ընթացակարգերին, տեղում տվեց համապատասխան հանձնարարականներ խնդիրների հնարավոր լուծումը կարգավորելու ուղղությամբ:
Քաղացիները շնորհակալություն հայտնեցին Ա. Մխոյանին ընդունելության և աջակցության համար:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին