211652_close_icon

Ոչ թե խաղաղության հաստատման, այլ Ադրբեջանի ձեռքբերումների ամրագրման համար. Սուրեն Սուրենյանցը՝ նախաստորագրված համաձայնագրի մասին. Tert.am

views-count505 դիտում article-date 16:35 12-08-2025
Դա ամենաքիչը խաղաղության մասին է: Ավելի շուտ այնտեղ ներդրված է մոդել, որի միջոցով Ադրբեջանը դիվանագիտորեն փորձում է ամրագրել բոլոր այն նվաճումները, որոնք ունեցել է ռազմի դաշտում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրին:

Նրա խոսքով երկու երկրների՝ միմյանց կողմից տարածքային ամբողջականության ընդունումը որևէ արժեք չունի, երբ հիմքում քարտեզ չկա: Բացի այդ, ըստ համաձայանգրի վեցերորդ կետի՝ սահմանները հստակեցվելու են սահմանագծումից և սահմանազատումից հետո, ինչն էլ, ըստ Սուրենյանցի, նշանակում է, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը պայմանական բնույթ է կրում:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ համաձայնագրում, որպես հիմք ընդունվող քարտեզի համար սահմանագծում և սահմանազատում կատարվի ի շահ ՀՀ-ի՝ Սուրենյանցը բացառում է:
«Ո՛չ: Առաջինը՝ ուժային անհամապատասխանության կա. Ադրբեջանը Հայաստանից ավելի շատ ռեսուրսներ ունի, իսկ այդ դեպքում անհնար է, որ ավելի թույլ երկիրն իր պայմանները թելադրի:

Երկրորդը՝ կարելի էր բալանսավորված լուծում ակնկալել, եթե միջնորդ լիներ»:

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում նաև համաձայնագրի յոթերորդ հոդվածի վրա, ըստ որի կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն կարող տեղակայել։
«Ակնհայտ է, որ  դա Հայաստանին է վերաբերում, որովհետև Ադրբեջանը դրա անժեշտությունը չունի: Դրանով սահմանափակում են  Հայաստանի պաշտպանողական կարողությունները կամ ռազմաքաղաքական դաշինքներ ձևավորելու կարողությունը»,-ասում է նա:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր