211652_close_icon

ՀՀ-ԵՄ նախաստորագրված համաձայնագրի շուրջ մտահոգությունները տեղին չեն. Սամվել Ֆարմանյան

views-count11367 դիտում article-date 15:21 29-06-2017
ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանն այսօր 2016թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն անդրադարձավ ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ 2010-2013թթ. բանակցված, բայց չստորագրված ասոցիացման համաձայնագրի հետ համեմատ, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ մտահոգությունները տեղին չեն: «Մեծ հաշվով՝ համեմատություններն ասոցիացման համաձայնագրի և նախաստորագրված շրջանակային համաձայնագրի միջև, մտահոգությունների առումով, որ կան կամ կարող են լինել, այդքան էլ տեղին չեն, որովհետև բոլորս էլ հիշում ենք՝ ասոցիացման համաձայնագիրն իր մեջ ներառում էր դրույթներ՝ կապված առևտրային ռեժիմների հետ և այլն, որոնք հակասում էին այն հանձնառություններին, որոնք ՀՀ-ն քաղաքական որոշումների արդյունքում ստանձնեց: Մինչդեռ նախաստորագրված փաստաթուղթը որևէ հակասություն չունի մեր՝ այդ միջազգային պարտավորություններին և խոշոր հաշվով համապարփակ իրավական հենք է ապահովում Եվրամիության հետ հետագա համագործակցության համար»: Ֆարմանյանն ընդգծեց, որ եվրաինտեգրացիան մեր քաղաքական գերակայություններից մեկն է:

Նմանատիպ նյութեր